Շոու-բիզնես

Նոր մանրամասներ՝ Խորեն Լևոնյանի եղբոր կրակոցների դեպքով

Նոր մանրամասներ՝ Խորեն Լևոնյանի եղբոր կրակոցների դեպքով

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդավար Խորեն Լևոնյանի եղբոր դերասան Արսեն Լևոնյանի ինքնասպանության հասցնելու դեպքով տվել է տրվել է օպերատիվ հանձնարարություն։

ArmLur.am-ը դերասանի հետ տեղի ունցած դեպքով դիմել էր ՀՀ Քննչական կոմիտե պարզելու համար, թե ինչու է Խորեն Լևոնյանի եղբայրը դերասան Արսեն Լևոնյանը 5 անգամ կրակել է իր գլխին, եւ ով է հասցրել դերասանին այդ վիճակին:

Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Բուժհաստատությունից ստացված ահազանգի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով` Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը` պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սկսված նախաքննության շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, տրվել է օպերատիվ հանձնարարություն։

Ելնելով նախաքննության շահերից` նաև հաշվի առնելով անձնական կյանքի մասին տվյալների գաղտնիության սկզբունքը՝ այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն։

Կիսվել