Մամուլ

Արտակարգ դեպք` Երևանում. սերիալներից հայտնի դերասանը տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք` Երևանում. սերիալներից հայտնի դերասանը տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 05։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոտիակնության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈւՎ հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքցի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Ա.Լ․-ն է։

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է տեղում աաջին բուժօգնությունը ցուցաբերել Ա․Լ․-ին և բժիշկների շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ավագ օպերլիազոր Ռ․ Հովասափյանի գլխավորությամբ,  Գ․ Շամշյանի տեղեկություններով, զրուցել են Ա․Լ․-ի հարազատի հետ, ով հայտնել է, որ վերջինս իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով կամ ինքնասապանություն գործելու կամ անզգուշաբար մի անգամ կրակոց է արձակել իր գլխին։

Ոստիկանները նշված բնակարանում, որտեղից Ա․Լ․-ն տեղափոխվել է հիվանդանոց, հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Ա․Լ․-ն Հայաստանում հայտնի սերիալներում խաղացող դերասան է և հայտնի հաղորդավարներից մեկի եղբայրը։

Կիսվել