Մամուլ

«ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն անտեղյակ է օպերատիվ իրավիճակից». Ադրբեջանի ՊՆ

«ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն անտեղյակ է օպերատիվ իրավիճակից». Ադրբեջանի ՊՆ

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարած տեղեկատվությունն ադրբեջանական բանակի ստորաբաժանումների՝ իբրև թե նահանջելու և Ջերմուկ բնակավայրի մոտ հրաձգության հետևանքով կորուստներով դիրքերը փոխելու մասին տեղեկատվությունը կեղծ է, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Հոկտեմբերի 24-ից մինչ օրս օպերատիվ իրավիճակում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, հետևաբար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նման հայտարարությունը ցույց է տալիս նրա անտեղյակությունն օպերատիվ իրավիճակից:

Տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են մարտական ​​հերթապահություն իրականացնել իրենց նախկին դիրքերում»,- ասված է հակառակորդի ՊՆ հաղորդագրության մեջ։

Կիսվել