Ծնվել է Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի առաջնեկը (ֆոտո)
Ծնվել է Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի առաջնեկը (ֆոտո)
Լույս աշխարհ է եկել ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի առաջնեկը։ Երեխային անվանակոչել են՝ Նռանե։
Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նռանե Սուրենի Պապիկյան
Բարով ես ծնվել, իմ առաջնեկ, իմ Նռանե»:
Նշենք, որ այս տարվա հունվար ամսին տեղի ունեցավ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքը՝ «Փարավոն» ռեստորանային համալիրում: