Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր ներկայացրած առաջարկները. Նիկոլ Փաշինյան
Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր ներկայացրած առաջարկները. Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբերի սկզբին Հայաստանը համաձայնություն է տվել աշխատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա, որոնք ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունը, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել. «Պատրաստ ենք դա հաստատել Սոչիում։
Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր ներկայացրած առաջարկները»։
Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահի առաջարկով հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում: