«Ալեն Սիմոնյանը շատ փոքր մարդ է, որ նրա ասածները մեկնաբանեմ». Մովսես Հակոբյան
«Ալեն Սիմոնյանը շատ փոքր մարդ է, որ նրա ասածները մեկնաբանեմ». Մովսես Հակոբյան
168.am-ը գրում է․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով թշնամի պետության զինյալների կողմից հայ գերիների գնդակահարության սահմռկեցուցիչ տեսանյութին, ասել էր, որ իր համար «խաղաղության» օրակարգը շարունակում է ակտուալ մնալ։
«Իսկ առաջարկը ո՞րն է, հավերժ պատերա՞զմ։ Մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, հա՞, ծովից ծով Հայաստա՞ն․․․ Ինչի՞ չեք նշում, որ մենք շարունակում ենք բանակը զինել, ո՞վ է ասում, որ բանակ չպետք է լինի, խաղաղության օրակարգը նշանակում է, որ բանակ չպե՞տք է լինի, ո՛չ։
Եթե ինչ-որ մեկը կա, որ կարող է մեզ հիմա առաջարկել ռեալ տարբերակ այն բոլոր նկրտումներին, կենացներին, որոնք մենք սիրում ենք հաճախ ասել՝ ծովից ծով Հայաստան, հես ա մտնելու ենք գրավենք․ կներեք, ես այդ խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում, մենք չենք կարող ժամանակակից աշխարհում զբաղվել հարևանների նկատմամբ ռազմատենչ հայտարարություններով և տարածքային պահանջներով»։
Ինչ վերաբերում է 2016 թվականի ապրիլյան պատերազմին, որտեղ Ադրբեջանի խնդրանքով հայկական կողմը հրադադար էր հայտարարել, Ալեն Սիմոնյանն ասել էր, որ քառօրյա պատերազմը հաղթանակ չի համարում։
168.am-ը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ որպես զինվորական՝ ապրիլյան պատերազմում Հայաստանը հաղթանակ տարե՞լ է, թե՞ ոչ։
«Ես այս հարցին բազմիցս պատասխանել եմ։ Իմ 2017 թվականի մեկնաբանությունները տեսեք, թե ինչ եմ ասել դրա վերաբերյալ։
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի ասածին, ապա Ալեն Սիմոնյանը շատ փոքր մարդ է, որ նրա ասածները մեկնաբանեմ»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում