Բանակ կգնան մինչև 28 տարեկանները. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Բանակ կգնան մինչև 28 տարեկանները. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
ՀՀ խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխությունների նախագիծը։
Դրանով կառավարությունն առաջարկում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական բնագավառն ընտրած դիմորդներին տարկետման իրավունք տրամադրել։
Իսկ նման մասնագետների ցանկը օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ենթաօրենսդրական ակտերով կսահմանի հենց կառավարությունը` ըստ տվյալ պահին առկա գերակայության ու անհրաժեշտության։
Այսպիսով, Հայաստանում ուսումնառության համար զինծառայությունից տարկետում կտրվի մինչև 28 տարեկանը՝ ներկայում գործող 27 տարեկանի փոխարեն:
Տեսանյութը ստորև