Մամուլ

Ինչ իրավիճակ է այս պահին Չինարիում և Նոյեմբերյանում

Ինչ իրավիճակ է այս պահին Չինարիում և Նոյեմբերյանում

Սոցցանցերում լուրեր են տարածվում, թե Տավուշի մարզի Նոյեմբերյան վարչական շրջանի գյուղերից մարդկանց տարհանում են։ Բերդավան համայնքի ղեկավար Արամ Զուրաբյանը կտրականապես հերքում է տարածվող լուրերը։

Նա MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին գյուղի մի ծայրից մյուսն է ոտքով գնում, որ հասկանա, թե ինչ խուճապի ալիք է տարածվել։

«Մեզ մոտ նույն վիճակն է, ինչ մեկ շաբաթ առաջ, ոչ մի կրակոց չկա, կյանքը բնականոն հունով գնում է, չեմ հասկանում, թե էս ինչ խուճապի ալիք անցավ»,- ասաց Զուրաբյանը։

berdavan hamaynq

Նա նշեց, որ երկրում տիրող վիճակից ելնելով, մարդիկ շուտ են խուճապի մատնվում, ինչ-որ բան լսում են և սկսվում է կեղծ լուրերի տարափը։

Բերդավանի համայնքապետը տեղեկացրեց, որ պատրաստվում է այսօր համագյուղացիներին հանդիպել և հասկանալ, թե ինչն է եղել խուճապի պատճառը։

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում կյանքը բնականոն հունով շարունակվում է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը։

«Մենք էլ ենք լսել, որ ինչ-որ լարվածություն կա Նոյեմբերյանի հատվածում, բայց հստակ չգիտեմ, թե ինչ է կատարվում։ Բայց մենք էլ արդեն սկսել ենք պատրաստվել, զգոնությունը չենք ուզում կորցնել»,- ասաց  Սաղոյանը։

Կիսվել