«Դուրս անցի ստեղից հլը մի հատ․ քո ծաղիկը էդ երեխեքին արժանի չի» (Տեսանյութ)
«Դուրս անցի ստեղից հլը մի հատ․ քո ծաղիկը էդ երեխեքին արժանի չի» (Տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, որոնք գիշերվանից Եռաբլուրում էին ու պատրաստվում էին այնպես անել, որպեսզի վարչապետ Փաշինյանը չկարողանա մտնել ասյտեղ, հեռացրին տարածքից։
Ավանեսյանը, մինչ լրագրողների հետ շփվելը, «ջերմ» ընդունելության է արժանացել ծնողների կողմից։
«Իրավունք չունես դու գաս էդտեղ, դուրս անցի, ծաղիկ չդնես: Դավայ-դավայ, իջի գնա: Ռադ եղի: Ծաղիկ չդնես, արժանի չի քո ծաղիկն էդ երեխեքին:
Դուրս անցի ստեղից հլը մի հատ, ծաղիկ չդնես, դու դրա իրավունքը չունես։ Այ տենց տուզիկ-տուզիկ պիտի ապրեք դուք։ Քո ծաղիկը էդ երեխեքին արժանի չի»,- ասել է ծնողներից մեկը՝ դիմելով նախարարին։
Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում