Քիչ առաջ եմ դուրս եկել վարչապետի հետ հանդիպումից. Դանիել Իոաննիսյան
Քիչ առաջ եմ դուրս եկել վարչապետի հետ հանդիպումից. Դանիել Իոաննիսյան
ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի տրվեք ապատեղեկատվությանը և աջակցեք բանակին
Քիչ առաջ եմ դուրս եկել վարչապետի հետ հանդիպումից և ապշել նրանից, որ դրսում ցույց է։ Գործող մարտական գործողությունների կոնտեքստում որևէ փաստաթուղթ, փաստաթղթի նախագիծ, փաստաթղթի նախագծի քննարկում, փաստաթղթի առաջարկ, կամ, առհասարակ, փաստաթղթի քննարկում չկա։
Լավ կլիներ, որ ադեկվատ ու վերջնական խաղաղության պայմանագիր լիներ։ Բայց նման պայմանագիր, ցավոք, չկա։
Խիստ ցավալի է, որ ակնհայտ ապատեղեկատվության ու մանիպուլացիայի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ բանակին, փախստականներին կամ երկրի պաշտպանությանը աջակցելու փոխարեն Երևանում ցույց են անում։
Հույս ունեմ, որ այս ապատեղեկատվությունը չի պակասեցնի զորքի` կռվելու մոտիվացիան։
Բանակը ունի բոլորիս աջակցության կարիքը։ Սյունիքը, Ջերմուկը ու Վարդենիսը վտանգված են։
Հ.Գ. Վարչապետը հանդիպել էր մի խումբ փորձագետների ու հասարակական գործիչների հետ։ Հանդիպմանը եկել էի ուղիղ Ջերմուկից։ Այնտեղ վիճակը լուրջ է, բայց խուճապ չկա, կա քաղաքը զենքով պաշտպանելուն հաստատկամորեն տրամադրված լիքը մարդ»։