Աղջիկը շշով ջուրը լցրեց Հովիկ Աղազարյանի վրա (Տեսանյութ)
Աղջիկը շշով ջուրը լցրեց Հովիկ Աղազարյանի վրա (Տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները Ազգային ժողովի շենքի դիմաց են ու բողոքի ակցիա են իրականացնում։ Այստեղ են նաև 5165-ից մի շարք անդամներ։
Ծնողներին է միացել նաև Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Ծնողները քիչ առաջ որոշում կայացրին ակցիան շարունակել Դեմիրճյան փողոցում, որտեղ էլ դուրս են գալիս նիստին մասնակցած ՔՊ-ական պատգամավորները։
«Դուք մեր ազգը կործանեցիք։ Մենք իրավունք ունենք ձեզ հետ ոնց ուզենք, խոսենք»,- դիմելով Հովիկ Աղազարյանին ասաց ծնողներից մեկը։
«Հիմա այ սենց վերնաշապիկիցդ կբռնեմ ու ռադ դու կլինես, եղա՞վ , հասկացա՞ր»,- ասաց մյուսը՝ կրկին դիմելով Աղազարյանին։ Ծնողը, հավանաբար, լսել էր՝ ինչ է ասում Աղազարյանը փախնելիս։
Տեսանյութը ստորև