ՄամուլՏեսանյութ

57-ամյա տղամարդը սպանել է Արագածավանի 61-ամյա բնակչին, ապա դիակը գցել լիճը

57-ամյա տղամարդը սպանել է Արագածավանի 61-ամյա բնակչին, ապա դիակը գցել լիճը

Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի լճի մեջ հայտնաբերվել էր ինքնությունը չպարզված տղամարդու դիակ` մարմնական վնասվածքներով:

Տեղի իրավապահների միջոցառումները փաստեցին, որ 61-ամյա Վրեժ Պետրոսյանի դին էր։

Տղամարդը սեպտեմբերի 3-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Իջևանի քրեական հետախույզները պարզել էին, որ Վրեժ Պետրոսյանը հաշվառված է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում։

Ամիսներ առաջ նա տեղափոխվել էր Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղ, որտեղ այգիներից մեկում աշխատում էր որպես պահակ։ Ճշտվեց նաև անձանց շրջանակը, որոնց հետ Վրեժ Պետրոսյանը հնարավոր շփում կարող էր ունենալ։

Բացահայտման միջոցառումներին միացան քրեական ոստիկանության գլխավոր և Տավուշի մարզային վարչության ծառայողները։ Օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների շնորհիվ իրավապահների տեսադաշտում հայտնվեց Այգեհովիտի բնակիչ 57-ամյա մի տղամարդ, որը նախկինում մի քանի անգամ դատապարվել էր։

mahacel

Նախաքննական մարմնի հետ համագործակցությամբ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 17.30-ից 18-00ի սահմաններում, Այգեհովիտի բնակիչը որսորդական հրացանով կրակոց էր արձակել, ինչի հետևանքով Վրեժ Պետրոսյանը կրծքավանդակի շրջանում վնասվածք էր ստացել ու մահացել։

Այնուհետև այգեհովիտցին, հետքերը թաքցնելու նպատակով, դիակը պոլիէթիլենով փաթաթել, տեղավորել էր իր «ԳԱԶ-24»-ի բեռնախցում ու տեղափոխել Բերքաբեր բնակավայրի լիճ։ Այստեղ դին կապել էր բետոնե սյանն ու նետել լիճը:

Սեպտեմբերի 8-ին Իջևանի ոստիկանները հայտնաբերել, ձերբակալել և նախաքննական մարմնին են ներկայացրել Գետահովիտի 57-ամյա բնակչին։ Նա խոստովանել է կատարածը։

Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ այն ևս նետել էր Բերքաբերի լիճը։ Դեպքի հանգամանքները պարզվում են սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Գետահովիտի 57-ամյա բնակիչը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութը ստորև

Կիսվել