Մամուլ

«ЗИЛ-ի վարորդը սիրում է ճախրել ուղղաթիռով»․ Էդգար Ղազարյան

«ЗИЛ-ի վարորդը սիրում է ճախրել ուղղաթիռով»․ Էդգար Ղազարյան

«Անկախության շարժում» նախաձեռնության ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ЗИЛ-ի վարորդը սիրում է ճախրել ուղղաթիռով

Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, պարբերաբար, մասնավոր գործերով Տավուշ է այցելում պետական ուղղաթիռով։

Վահե Ղազարյանը ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած իր 2021 թվականի հայտարարագրում նշել է, որ 2021 թվականի հուլիսի 6-ին ընդամենը 500.000 դրամով ձեռք է բերել 1989 թվականի արտադրության ЗИЛ մակնիշի բեռնատար ավտոմեքենա։

vahe ghazaryan

Պարզվում է, որ ЗИЛ-ի վարորդ, Նիկոլի դասարանցի գեներալը, սիրում է ճախրել` հանրային միջոցներով։ Սրանց դասարանում լավ վիճակ չի տիրում, դասղեկին պետք է զգուշացնել։

Հ.Գ. Լեհաստանի Սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսին 2019 թվականին ստիպված եղավ հրաժարական տալ` իրեն ամրակցված ծառայողական օդանավով մի քանի մասնավոր թռիչքների իրականացման համար»։

Կիսվել