ՄԱԿ-ը փախստականների կարիքների համար ծախսել է 233 միլիարդ դոլար
ՄԱԿ-ը փախստականների կարիքների համար ծախսել է 233 միլիարդ դոլար, այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գետերիշը։
Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գետերիշը հայտարարել է, որ միջազգային հանրությունն այդքան գումար հատկացրել է մարդասիրական ծրագրերի իրականացման համար այն երկրներում, որտեղ կան ճգնաժամեր և որտեղից առկա են փախստականների մեծ հոսքեր:
Նշված գումարը ծախսվել է վերջին 10 տարիների ընթացքում: