Մամուլ

ԲՀԿ-ից թռած մեկը քվեարկությունից չուշանալու համար այնպես է վազել ԱԺ միջանցքով, որ մռթի վրա ընկել է. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ից թռած մեկը քվեարկությունից չուշանալու համար այնպես է վազել ԱԺ միջանցքով, որ մռթի վրա ընկել է. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի լուսանկարը և կից գրել.

artur hovhannisyan

«2021 թվականի դեկտեմբերին սա, «Իմ Քայլի» որոշմամբ, խորհրդարանին ներկայացրեց որոշման նախագիծ՝ ինձ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ։

Բոլոր քայլականներին հանձնարարվեց իրենց քվեարկությունը նկարել եւ ուղարկել խմբակցության ղեկավար Մակունցին։

Վաղը սրանք նախաձեռնել են արտահերթ նիստ՝ Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու, իսկ Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

ishxan

Ու էլի որոշման նախագիծ ներկայացնողը սա է։ Բնականաբար, բոլորը մեկ մարդու պես վազելու են քվեարկեն, իրենց քվեարկությունը նկարեն ու էս անգամ ոչ թե Մակունցին, այլ Կոնջորյանին ուղարկեն։

Ի դեպ, ինձ պատմել են, որ ԲՀԿ-ից թռած մեկը ինձ պաշտոնանկ անելու քվեարկությունից չուշանալու համար էնպես է վազել ԱԺ միջանցքով, որ մռթի վրա ընկել է, բայց իր մեջ ուժ է գտել ոտքի կանգնելու եւ մինչեւ քվեարկության ավարտը մտնելու քվեախցիկ։

Վաղը շատ հետաքրքիր է լինելու խորհրդարանական ընդդիմության քվոտայով մյուս երկու հանձնաժողովների նախագահների դիրքորոշումը։

Հ.Գ. Կներեք, որ սրա դեմքը տեղադրում եմ էջիս, բայց սրան լավ հիշել է պետք»։

Կիսվել