Ոստիկանությունը՝ Նիգավան գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին
Ոստիկանությունը՝ Նիգավան գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին
Նիգավանում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի արդյունքում հնչել են կրակոցներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հունիսի 19-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։
Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան: Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ:
Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին՝ պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում: