Սպորտ

Իբրահիմովիչը կարող է վերադառնալ հավաքական և մասնակցել աշխարհի առաջնությանը

Reuters-ը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մասնակցել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

«Ես կարոտում եմ հավաքականը: Երբ 20 տարի խաղում ես ազգային թիմում, իսկ հետո տեսնում, թե ինչպես են թիմակիցներդ խաղում առանց քեզ, ապա այդ ամենը հարուցում է ծանր զգացողություն:

Եթե վստահ չլինեմ ուժերիս, ապա չեմ վերադառնա զուտ այն պատճառով, որ առանձնահատուկ խաղացող եմ: Հետևաբար կարիք չկա որևէ մեկին զանգել: Եթե ցանկանամ, կվերադառնամ»,- լրատվական գործակալությունը մեջբերել է հանրահայտ ֆուտբոլիստի խոսքերը:

Թարգմանությունը՝ bavnews.am

Կիսվել