Մամուլ

Սերգեյ Լավրովը Թուրքիայից գալիս է Հայաստան

Սերգեյ Լավրովը Թուրքիայից գալիս է Հայաստան

Հունիսի 8-9-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ:

Լավրովն ու Չավուշօղլուն

Այս պահին Անկարայում ընթանում է Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Երկու երկրների արտաքին քաղաքական  գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Ուկրաինական ճգնաժամը։

Կիսվել