Ազատ խոսքՇոու-բիզնես

«Վիրավոր, կռված տղերքին էս անծնունդ ծվծվապաշտները հորդորում են՝ գնացեք Ղարաբաղ»․ Դավիթ Ամալյան

«Վիրավոր, կռված տղերքին էս անծնունդ ծվծվապաշտները հորդորում են՝ գնացեք Ղարաբաղ»․ Դավիթ Ամալյան

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է մարդկանց, որոնք վիրավոր կամ կռված տղաներին ասում են՝ Արցախ գնացեք։

«Վիրավոր, կամ առհասարակ կռված տղերքին, էս անհայրենիք, անծնունդ ծվծվապաշտները հորդորում, հլը մի բան էլ մունաթ գալով ասում են՝ գնացեք Ղարաբաղ, ու ասեմ, Արցախ, կամ Ղարաբաղ անունները էս ոչ մի գործող կենդանու չնմանները անպայման դեմոնստրատիվորեն գրում են փոքրատառերով…»,- գրել է Ամալյանը՝ նշելով, որ քերականական դաստիարակչության ժամանակը չէ, ուստի ուզում է երկու հարց ուղղել «ծնվելու փոխարեն առաջացածներին…»։

««ժող ջան» առաջինը. ինչի՞ց է, որ էդ ձեր պաշպանելիքին, բացի ձեզնից, պաշտպանում են նաև ադրբեջանի և թուրքիայի (կներեք ձեր սիրած պետությունների անունները փոքրատառերով գրելու համար) իշխանությունները, իսկ ձեզ, պաշպանում են նույն պետությունների հասարակ բնակիչները, թեպետ ասեմ, որ իրենք ի տարբերություն ձեզ, ըստ իրենց հայրենիք ունեն, ու փորձում են պաշտպանել այն, ձեզ հետ միասին…

Դավիթ Ամալյան

Եվ երկրորդ հարցը.

«ժող ջան» էդ, որ զոհվածների հարազատներին, զոհվածների մարտական ընկերներին, զոհվածների էն մարտական ընկերներին, որոնք հաշմանդամ են դարձել, ուղղարկում էք Արցախ, կամ Ղարաբաղ, մի հատ ինձ կասե՞ք, բա էդ զոհվածների՞ն ուր էք պատրաստվում ուղղարկել, ասեք իմանամ, մեկ էլ տեսար մի օր տղուս երազում տեսա, բա չասե՞մ իր և իր ընկերների փրկած կենսաբանական գոյությունները ինչ առաջարկ ունեն իրենց համար…

Արա այ «ոչ մի բաներ», ԵՌԱԲԼՈւՐԸ աշխարհագրություն չի է՞, որ մենակ տեղն իմանալով տակից դուրս գաք,..,- գրել է Ամալյանը՝ նշելով, որ նրանց ասելիք շատ ունի, բայց հասարակության նկատմամբ հարգանքը թույլ չի տա։

Կիսվել