Երևանում մահվան ելքով վրաերթի վայրից հեռացած վարորդը հայտնաբերվել է
Երևանում մահվան ելքով վրաերթի վայրից հեռացած վարորդը հայտնաբերվել է
Մայիսի 16-ին հաղորդվել էր «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդի՝ անձը չպարզված տղամարդուն մահվան ելքով վրաերթի ենթարկելու մասին:
Պարզվել է, որ մահացածը 1946 թ. ծնված Սեդրակ Միքայելյանն է:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է՝ մայիսի 16-ին, ժամը 01.40-ին, Կիևյան փողոցում վրաերթի ենթարկված Սեդրակ Միքայելյանը կրկնակի վրաերթի էր ենթարկվել «Տոյոտա» մակնիշի մեկ այլ մեքենայի վարորդի կողմից, որը հեռացել էր պատահարի վայրից:
«Տոյոտայի» 40-ամյա վարորդը մայիսի 17-ին Օհանովի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: