Մամուլ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Էդուարդ Շարմազանովին

Ոստիկանությունը բերման է ենթարկել Էդուարդ Շարմազանովին

Նիկոլ Փաշինյանի հրաժարականով խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակից ՀՀԿ-ական մի քանի գործիչների բերման են ենթարկում ոստիկանության բաժին։

Կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել.

«Ուրախ ավտոբուս։ Առանց նիկոլ Հայաստան։ Գնում ենք Աբովյանի ոստիկանության բաժին»։

Ավտոբուսում նրա հետ են նաև ՀՀԿ-ական գործիչներ Գագիկ Մինասյանն ու Սամվել Նիկոյանը։

sharmazanov

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել:

Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Կիսվել