ՄամուլՏեսանյութ

Կարմիրբերետավորները բերման են ենթարկում ցուցարարներին (Տեսանյութ)

Կարմիրբերետավորները բերման են ենթարկում ցուցարարներին (Տեսանյութ)

Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում կարմիրբերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի գլխավորած անհնազանդության ակցիայի մասնակիցներին:

Ցուցարարները չէին համաձայնում կամավոր մտնել ոստիկանական մեքենան։ Նրանցից մեկին բերման ենթարկելիս ոստիկաններից մեկն ընկավ գետնին: Ցուցարարը եւս ընկավ գետնին. «Խի՞ ես ծնկով խփում»,-բղավում էր նա:

beretavorner berman entarkel

Կարմիրբերետավորներին հաջողվեց բացել փողոցը՝ բերման ենթարկելով բազմաթիվ ցուցարարների:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել:

Տեսանյութը ստորև

Share