Ձերբակալել են Գեղամ Մանուկյանի որդուն՝ Գյումրիի դեպքերի հետ կապված
Ձերբակալել են Գեղամ Մանուկյանի որդուն՝ Գյումրիի դեպքերի հետ կապված
Իշխանական թևը տեսանյութ տարածեց, թե Գյումրիում նախորդ օրը «Դիմադրություն» շարժման ցուցարարների կողմից տարեց տղամարդիկ ծեծի են ենթարկվել:
Ինչպես տեղեկացանք Շիրակի մարզի քննչական վարչությունից, այսօր արդեն այդ առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ կան, ձերբակալվել է երկու անձ:
Առավոտյան բերման ենթարկված երիտասարդներից մի քանիսին ազատ են արձակել, այդ թվում՝ ՀՀԿ երիտմիության նախագահ Հենրիխ Դանիելյանին, ով Գյումրիից մեկնում է Երևան՝ միանալու երթին:
Իսկ ահա ձերբակալված երիտասարդներից մեկը, մեր տեղեկություններով, պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը։