Մամուլ

Վայքի տներից մեկում հայտնաբերվել է մոր և որդու դիերը

Վայքի տներից մեկում հայտնաբերվել է մոր և որդու դիերը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 12։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ոստիկանության Վայքի բաժին։ Ահազանգով ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 61 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Վայքի բաժնի պետ Հայկ Բաբայանը։ Փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են կնոջ, իսկ հյուրասենյակի հատակին՝ տղամարդու դի։

mor vordu dier

Ոստիկանները պարզել են մահացածների ինքնությունը՝ նրանք են 90-ամյա Գոհար Մանուկյանն ու 56-ամյա Գևորգ Համբարձումյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետն ու նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակների զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին։

Կիսվել