Երևանում սպանվածը նախկին ոստիկանապետի դուստրն է․ ամուսինը ձերբակալվել է․ մանրամասներ (Տեսանյութ)
Երևանում սպանվածը նախկին ոստիկանապետի դուստրն է․ ամուսինը ձերբակալվել է․ մանրամասներ (Տեսանյութ)
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։
Ոստկիկաններն ու քննիչները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 35-ամյա Տաթևիկ Ա-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ պարանոցի և դեմքի շրջանում կան բռնության հետքեր։
Արաբկիրի ոստիկանները, այնուհետև՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ Տաթևիկ Ա-ին սպանելու կասկածանքով որոնում են նրա ամուսնուն՝ Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Նարեկ Սարգսյանին։
Ոստիկանները տաք հետքերով պարզում են, թե սպանությունը կատարելուց հետո, որ հնարավոր վայրերում կարող է լինի Ն. Սարգսյանը, այնուհետև ճշտելով գտնվելու հասցեն՝ կատարում են բացատրական աշխատանքներ, որի արդյունքում նա ներկայանում է ոստիկանության Արտաշատի բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանված Տաթևիկ Ա-ն հանրապետության նախկին մարզային վարչություններից մեկի և Երևանի ոստիկանության մի քանի բաժինների նախկին պետերից մեկի դուստրն էր։
Տեսանյութը ստորև