ՄամուլՏեսանյութ

Լևոն Քոչարյանին բերման են ենթարկել (Տեսանյութ)

Լևոն Քոչարյանին բերման են ենթարկել (Տեսանյութ)

Երեւանի Բաղրամյան պողոտայից ոստիկանության կարմիրբերետավորները բերման ենթարկեցին պողոտան փակած ցուցարարներին, այդ թվում՝ անհնազանդության երթին մասնակցող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին:

Նա երթի մասնակիցներին ասաց. «Ժողովուրդ ջան, մեր պայքարը շարունակվում է»:

«Ազգային հերոսի տղա է»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ոստիկանները ուժով բացեցին Բաղրամյան պողոտան:

karmir beretavorner berman

Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Նիկոլ դավաճան», «ամոթ»:

Նշենք, որ այսօր առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները Երեւանում: Բազմաթիվ փողոցներ են փակվել: Ոստիկանությունն ուժ կիրառելով բացում է փողոցները եւ բերման ենթարկում քաղաքացիներին:

Ավելի ուշ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բերման են ենթարկել, տանում են Մասիվի բաժին: Ամեն ինչ լավ է լինելու»:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել