Պարեկները փրկել են 33-ամյա տղամարդու կյանքը, ով անձնական խնդիրների պատճառով փորձել է կամրջից ցած նետվել
Պարեկները փրկել են 33-ամյա տղամարդու կյանքը, ով անձնական խնդիրների պատճառով փորձել է կամրջից ցած նետվել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 23-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:15-ի սահմաններում մի քանի քաղաքացի նկատել են, որ մի տղամարդ անցել է Դավթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:
Քաղաքացիները նկատել են, որ նշված վայրով անցնում է պարեկային ծառաության ավտոմեքենան, կանգնեցրել են և այդ մասին հայտնել պարեկներին:
Պարեկները տեղեկությունը փոխանցել են 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանին, որից հետո սկսել են այդ քաղաքացու հետ բանակցություններ վարել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քային:
Որոշ ժամանկ անց պարեկներին հաջողվել է այդ քաղաքացուն վտանգավոր եզրագծից տեղափոխել անվտանգ վայր, որից հետո նրան տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 33-ամյա Լևոն Մ.-ն է, ով հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով կամրջից ցած նետվելու միջոցով փորձել է ինքնասպանութուն գործել: