Արտակարգ դեպք Երևանում. 19-ամյա տղան դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց. հայտնել է, որ իրեն հարվածել է հորաքրոջ աղջիկը
Արտակարգ դեպք Երևանում. 19-ամյա տղան դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց. հայտնել է, որ իրեն հարվածել է հորաքրոջ աղջիկը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է նույն բաժնի հետաքննության բաժանմունք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվել են ապրիլի 18-ին Մալաթիա- Սեբաստիա վարչական տարածքում տեղի ունեցած դանակահարության փաստով:
Այդ օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մալաթիայի ոստիկանները՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ, պարզել են վիրավորի ինքնությունը:
Նա Երևանի բնակիչ, 19-ամյա Հ. Մ.-ն է, ով հայտնել է, որ իրեն դանակահարել է իր հորաքրոջ 25-ամյա դուստրը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Մելոյանի գլխավորությամբ, պարզել են, որ Հ. Մ.-ն հաշվառված է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում և նշված վնասվածքը ինքն է իրեն պատճառել՝ դանակով հարվածելու հետևանքով: