Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կախված է Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակից․ Կոլերով
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կախված է Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակից․ Կոլերով
Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովն իր տելեգրամյան ալիքում գրում է․
«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կախված է Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակից։
Ու եթե Փաշինյանն իր հակառուսական ընտրությունը արդեն կատարել է եւ հիմա երկրորդ՝ ինքնասպանություն նշանակող կապիտուլյացիայի ստորագրումը միայն ժամանակի հարց է, ապա հայկական Լեռնային Ղարաբաղի կյանքը հիմա ուղղակիորեն կախված է ռուսական խաղաղապահների մանդատի ժամկետի երկարաձգումից, որը սկզբունքորեն կարող է բացառվել, եթե մենք (այսինքն՝ Ռուսաստանը) Ուկրաինայում պարտվենք։
Սա ամենագլխավոր բանն է, որ պետք է իմանան ԼՂ-ում։ Եւ այնտեղ դա առավել քան լավ գիտեն։ Եւ պետք է իմանան նաեւ Երեւանում, սակայն Փաշինյանն ընտրել է պետականության ինքնասպանության ճանապարհը, որը կդառնա պատմական պահ, եթե Ռուսաստանը պարտվի»։