Աշխարհ

Գազպրոմբանկի նախկին փոխնախագահը սպանել է կնոջն ու երեխային և ինքնասպան եղել

Գազպրոմբանկի նախկին փոխնախագահը սպանել է կնոջն ու երեխային և ինքնասպան եղել

Գազպրոմբանկի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևը, նախնական տեղեկություններով, բնակելի շենքի բնակարանում սպանել է իր կնոջն ու երեխային:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

avaev semya

«Նախնական վարկածով՝ Ավաևը սպանել է կնոջն ու դստերը և ինքնասպան եղել»,- ասել է աղբյուրը: 

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ երեք մարդ, այդ թվում՝ մի աղջիկ, սպանվել են Մոսկվայի համալսարանական պողոտայում գտնվող բնակելի շենքի բնակարանում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 

Ըստ առաջնային վարկածի՝ տղամարդը կատարել է կնոջ եւ անչափահաս դստեր սպանությունը, իսկ հետո՝ ինքնասպան եղել»,- նշում է աղբյուրը:

Կիսվել նյութով