Ալիևը՝ Փաշինյանի հետ առաջիկա հանդիպման մասին
Ալիևը՝ Փաշինյանի հետ առաջիկա հանդիպման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով ապրիլի 6-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ասել է՝ ակնկալում է, որ այն արդյունավետ կլինի, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Արդեն մի քանի հանդիպում տեղի է ունեցել, և մենք պետք է շարժվենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ. որքան հնարավոր է՝ կարճ ժամկետում ստորագրենք այդ փաստաթուղթը։
Ադրբեջանը ներկայացրել է իր սկզբունքները՝ ելնելով իր տեսլականից»,- նշել է Ալիևը՝ ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ: