Եվրոն ու ռուբլին շարունակում են թանկանալ
Եվրոն ու ռուբլին շարունակում են թանկանալ
ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Մարտի 30-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 487.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.07 դրամով:
Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.74 դրամ (աճել է 1.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 640.83 դրամ (նվազել է 1.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 5.63 դրամ (աճել է 0.06 դրամով):