Աշխարհ

NATO-ի 15 ամենաուժեղ բանակները. ո՞րերորդ տեղում է Թուրքիան

NATO-ի 15 ամենաուժեղ բանակները. ո՞րերորդ տեղում է Թուրքիան

Թուրքիայի մերձիշխանական լրատվամիջոցներից «Akşam» օրաթերթի կայքը  հրապարակել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական հզորության վարկանիշային աղյուսակը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ տվյալ դասակարգումն ու ցանկը կազմելիս հաշվի են առնվել ՆԱՏՕ-ական երկրների պաշտպանական բյուջեն, զինվորական անձնակազմի թիվը, տեխնոլոգիական զարգացման աստիճանը, աշխատուժը և այլ չափանիշներ։ Ըստ այդմ՝ կազմվել է հյուսիսատլանտյան դաշինքի 15 ամենաուժեղ բանակների ցանկը։

nato zoravarjutyunner

Ստորև ներկայացնում ենք առաջատար հնգյակին։

1. Ա Մ Ն
(Ամերիկայի Միացյալ նահանգներ)

Բնակչության ընդհանուր թիվը՝ 329 մլն 256.465
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 2 մլն 141 900
​Առկա աշխատուժը՝ 144 մլն 872.845
Տանկեր՝ 6.287
Զրահա​​մեքենաներ՝ 39.223
​Պաշտպանական բյուջեն՝ 716 մլրդ դոլար

2. Ֆրանսիա

Բնակչության ընդհանուր թիվը՝ 67 մլն 364.357
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 388.635
Առկա աշխատուժը՝ 30 մլն 111.868
Տանկեր՝ 406
Զրա​​մեքենաներ՝ 6.300
Պաշտպանական բյուջեն՝ 40.5 մլրդ դոլար

3. Միացյալ Թագավորություն

Բնակչության ընդհանուր թիվը՝ 65 մլն 105.246
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 233.000
Առկա աշխատուժը՝ 29 մլն 948.413
Տանկեր՝ 331
Զրա​​մեքենաներ՝ 4.607
Պաշտպանական բյուջեն՝ 47.5 մլրդ դոլար

4. Թուրքիայի Հանրապետություն

Բնակչության ընդհանուր թիվը՝ 84 մլն 340.239
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 735.000
Առկա աշխատուժը՝ 4 մլն 847.478
Տանկեր՝ 3.200
Զրա​​մեքենաներ՝ 9.500
Պաշտպանական բյուջեն՝ 8.6 մլրդ դոլար

5. Գերմանիա

Բնակչության ընդհանուր թիվը՝ 80 մլն 457.737
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 208.641
Առկա աշխատուժը՝ 37 մլն 010.559
Տանկեր՝ 900
Զրա​​մեքենաներ՝ 8.389
Պաշտպանական բյուջեն՝ 49.1 մլրդ դոլար

Հաջորդ հորիզոնականները զբաղեցնում են Իտալիան, Իսպանիան, Կանադան, Լեհաստանը, Հունաստանը, Չեխիան, Նիդերլանդները, Նորվեգիան և Ռումինիան։ Իսկ 15-րդ տեղում գտնվող Բուլղարիան եզրափակում է վարկանիշային աղյուսակը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է։ Այն միավորում է 30 անդամ երկրների Եվրոպայից ու Հյուսիսային Ամերիկայից: Կենտրոնակայանը գտնվում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ ՆԱՏՕ-ն հանձնառու է պաշտպանել իր անդամ երկրներին՝ քաղաքական և ռազմական միջոցներով:

Կիսվել