Ուկրաինայում հայազգի զինծառայող է զոհվել
Ուկրաինայում հայազգի զինծառայող է զոհվել
Ուկրաինայում հայազգի զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԴ-ի միավոր Բուրյաթիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան-Ուդեում հայկական սփյուռքի խորհուրդը։

«Հերոսաբար զոհվել է Արման Հարությունի Ղազարյանը։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին, ընկերներին և հարազատներին։ Հուղարկավորությունը տեղի կունենա Ռոստովում»,- գրված է հաղորդագրության մեջ։