Մոսկվա-Երևան ինքնաթիռում պայթյունի վտանգ կա. այժմ օդում են գտնվում Երևան ուղեւորվող երկու ինքնաթիռ
Մոսկվա-Երևան ինքնաթիռում պայթյունի վտանգ կա. այժմ օդում են գտնվում Երևան ուղեւորվող երկու ինքնաթիռ
Անհայտ անձը հայտնել է Մոսկվա-Երեւան ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
«Շերեմետևո օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Մոսկվայից Երևան մեկնած ինքնաթիռում ականի առկայության մասին: Ինքնաթիռի ստուգումն անցկացվելու է ժամանման օդանավակայանում», – ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը չի հստակեցրել, թե որ օդանավակայանից է իրականացվել չվերթը։
Flightradar24-ի տվյալներով ՝ այժմ օդում են գտնվում Երևան ուղեւորվող երկու ինքնաթիռ` Դոմոդեդովո և Վնուկովո օդանավակայններից: Տագնապի ազդանշանները նրանցից ոչ մեկը չի տվել: