Աշխարհ

Կուլեբան ու Լավրովը համաձայնության չեն եկել

Կուլեբան ու Լավրովը համաձայնության չեն եկել

Անթալիայում ավարտվել են Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դմիտրի Կուլեբայի ու Սերգեյ Լավրովի բանակցությունները։ Կուլեբան հայտարարել է, որ կողմերին չի հաջողվել պայմանավորվել հրադադարի շուրջ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի բանակցությունները, որոնք տեւել են 90 րոպե, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ իր երկիրը «չի կարող դադարեցնել պատերազմը, եթե ագրեսորը չի ուզում դա անել». «Այսօր ես լսել եմ, որ հրադադարը հնարավոր է, եթե Ուկրաինան կատարի Պուտինի պահանջները:

lavrov

Բայց Ուկրաինան չի հանձնվում: Մենք դիվանագիտական ​​լուծումներ ենք փնտրելու ու քանի դեռ չենք գտել, պաշտպանելու ենք մարդկանց՝ ռուսական ագրեսիայից»,- ասել է նա։

Կուլեբան հավելել է, որ «պատրաստ է շարունակել բանակցությունները Լավրովի հետ, եթե ռուսական կողմը պատրաստ լինի լուրջ և առարկայական զրույցի»:

Կիսվել