Մամուլ

Ողբերգական դեպք՝ Երևանում. հացատանը 64-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել

Ողբերգական դեպք՝ Երևանում. հացատանը 64-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան 17 հասցեում գործող հացատանը դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

hacatun di

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Մկրտչյանն ու Գարիկ Մարգարյանը։ Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հացատանը հանկարծամահ է եղել Երևանի բնակիչ՝ 64-ամյա Զոհրաբ Հ-ն։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ա. Ղանդիլյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կիսվել