Մոսկվայի և Կիևի բանակցությունները տեղի կունենան այսօր
Մոսկվայի և Կիևի բանակցությունները տեղի կունենան այսօր
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը կարող է մեկնարկել այսօր առավոտյան. Կիևի ներկայացուցիչները որոշել են Բելառուս մուտք գործել Լեհաստանի կողմից, РИА Новости-ին հայտնել է բելառուսցի քաղաքագետ Յուրի Բոսկրեսենսկին՝ հավելելով, որ ուկրաինական պատվիրակությունը, վախենալով իր կյանքի համար, ուղևորվել է Գոմել` Լեհաստանով:
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի հետ առանց նախապայմանների սկզբունքով կհանդիպի Բելառուսի հետ սահմանին՝ Պրիպյատ գետի տարածքում։
Ինչպես հաղորդվում է, Լուկաշենկոն պատասխանատվություն է ստանձնել, որ ճանապարհորդության, բանակցությունների և վերադարձի ընթացքում բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռները և հրթիռները, որոնք տեղակայված են Բելառուսի Հանրապետության տարածքում, օդ չեն բարձրանա։
Հանդիպման վայրի մասին տեղեկությունը հաստատել են նաև Զելենսկու գրասենյակից։