ԱշխարհՏեսանյութ

«Մենք Կիևում ենք»․ Զելենսկին տեսանյութ է հրապարակել

«Մենք Կիևում ենք»․ Զելենսկին տեսանյութ է հրապարակել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ ինքը և իր գործընկերները գտնվում են Կիևում։

«Մենք այստեղ ենք։ Մենք Կիևում ենք։ Մենք պաշտպանում ենք Ուկրաինան»,- գրել է նա։

Զելենսկիից բացի՝ տեսանյութում ներկա են վարչապետ Դենիս Շմիհալը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, նրա խորհրդական Միխայլո Պոդոլյակը և Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

zelenski bunker

Ուստի նախագահը հերքել է մայրաքաղաքից իր հեռանալու մասին տեղեկությունը։ Դեռևս ռուսական ռազմական գործողության մեկնարկից առաջ ամերիկյան ABC և NBC հեռուստաալիքները հայտնել էին, որ ԱՄՆ-ը Զելենսկիին կոչ է արել վերականգնվել Լվովում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան բացառել է պետության ղեկավարի տարհանումը նույնիսկ սրման դեպքում։

Գործողության մեկնարկից հետո Պոդոլյակը հայտարարել է, որ նախագահն ու կառավարական կառույցները Կիևից չեն տարհանվել։

Տեսանյութը ստորև

Կիսվել