Մենք չենք պատրաստվում պատերազմել Ուկրաինայում ռուսների դեմ. Ջո Բայդեն
Մենք չենք պատրաստվում պատերազմել Ուկրաինայում ռուսների դեմ. Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր թիզ հողը։ Նախագահի ելույթը Twitter-ում հեռարձակում է Սպիտակ տունը։
«ԱՄՆ-ը կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը: Կասկած չկա, որ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դաշնակից կկատարի իր պարտավորությունները [Վաշինգտոնի Հավաքական պաշտպանության պայմանագրի] 5-րդ հոդվածով», – ասել է Բայդենը։
Միաժամանակ Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցում և չի մասնակցի Ուկրաինայում ռուսական ուժերի հետ հակամարտությանը, իրենք զորքեր չեն ուղարկի Ուկրաինա։
«Ես կրկնում եմ, որ մեր ուժերն Ուկրաինայում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ չեն ներգրավվի։ Մեր ուժերը Եվրոպա են գնում ոչ թե Ուկրաինայում կռվելու, այլ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանելու եւ արեւելյան թեւում գտնվող մեր դաշնակիցներին աջակցելու համար»,- ասել է Բայդենը հեռուստաուղերձում։