Մամուլ

Մեկնարկում է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Մեկնարկում է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

«Ազատագրական Շարժումը» հաղորդում է, որ 2022թ. փետրվարի 25-ից մեկնարկում է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Միջոցառման մեկնարկը կտրվի Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին,  ժամը 12:00-ին Եռաբլուրից։

«Այսպիսով մենք չենք արտոնում Հայաստանի իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ: Ակնկալում ենք բոլոր ընդդիմադիր քաղաքական, հասարակական ուժերի և անհատների  ակտիվ մասնակցությունն այս նախաձեռնությանը:

nikol pashinyan azgayin

Չկա որեւէ քաղաքական, կուսակցական շահ, որը կարելի է վեր դասել ազգային պետական շահից, իսկ ազգային շահերից բխում է օր առաջ ազատագրվելը այս թուրքահպատակ իշխանություններից»,- ասված է շարժման հայտարարության մեջ։

Կիսվել