«Երևանը երկու կողմից ունի խզվածք». սեյսմոլոգ
«Երևանը երկու կողմից ունի խզվածք». սեյսմոլոգ
«Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք 7 մագնիտուտին կարող են դիմակայել։ Նույնիսկ, եթե սովորական շենքերը դիմակայեն, կարևոր նշանակության շատ օբյեկտներ չեն դիմակայում։
Այսօր ոչ միայն նորակառույցներն են շատացել, այլ նաև մասնավոր տներ են շատ սարքում։ Մասնավոր տները քիչ խոցելի են, քան շենքերը:
Երևանում նորակառույցները 9 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժին կարող են դիմանալ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը՝ նշելով, որ Երևանը 2 կողմից ունի խզվածք, ձախ կողմինը Երևանյան կոչվող խզվածքն է, իսկ աջ կողմից Գառնիի մեծ խզվածքն է, որը իջնում է մինչև Նախիջևանի սահման:
«Այս մեկը դառնում է Սպիտակից հետո ամենաուժեղ երկրաշարժը»,-նշեց Մարգարյանը։