Մոսկվայում կրակել են հայտնի երաժշտի ու նրա կնոջ վրա (Տեսանյութ)
Մոսկվայում կրակել են հայտնի երաժշտի ու նրա կնոջ վրա (Տեսանյութ)
Մոսկվայի կենտրոնում գազային ատրճանակից կրակել են ռուս երաժիշտ, «Ногу свело» խմբի համահիմնադիրներից մեկի՝ Անտոն Յակոմուլսկու և նրա կնոջ` Ալեքսանդրայի վրա, նոյեմբերի 15-ին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աշխատակիցներին:
Նոյեմբերի 14-ի երեկոյան ոստիկանությունում տեղեկություն է ստացվել այն մասին, որ աչքերի քիմիական այրվածքներով մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկն են ընդունվել 1969 թվականին ծնված մի տղամարդ և 1977 թվականին ծնված մի կին։
«Պարզվել է, որ նոյեմբերի 13-ին` ժամը 03.00-ի սահմաններում, անհայտ անձը Պրեսնենսկի Վալ փողոցում գազային ատրճանակից կրակել է ամուսնական զույգի վրա»,- հայտնել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Դեպքի հանգամանքները ստուգվում են:
Յակոմուլսկին ավելի ուշ Instagram-ում գրել է, որ իր դեմքին գազային ատրճանակից կրակել են կոնֆլիկտի ժամանակ, երբ նա պաշտպանել է կնոջը։
Անտոն Յակոմուլսկու և նրա կնոջ վրա կրակելու պահը պատկերող տեսանյութ է հրապարակվել։
Հրապարակված կադրերում կարելի է նկատել, թե ինչպես են երաժիշտն ու երիտասարդը վիճում ինչ-որ բանի շուրջ։ Սակայն ինչ-որ պահի հակառակորդը կրակում է Յակոմուլսկու դեմքին, որից հետո հեռանում է։ Երաժիշտին ակումբ են տանում։
Տեսանյութը ստորև