ՄամուլՇոու-բիզնեսՏեսանյութ

Նիկոլ Փաշինյանի որևէ ասածին անդրադառնալու ցանկություն չունեմ. Արտյոմ Մարկոսյան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որևէ ասածին անդրադառնալու ցանկություն չունեմ. Արտյոմ Մարկոսյան (Տեսանյութ)

Դերասան, հումորիստ Արտյոմ Մարկոսյանի հետ ArmLur.am-ը զրուցել է երկրի սահմանային լարված իրավիճակի եւ այլ հարցերի մասին:

«Ես մտածում եմ, որ շատ վատ բաներա տեղի ունենում, մեր ազգի ողբերգական էջերից մեկն է հիմա տեղի ունենում։ Շատ ցավով եմ վերաբերվում, որպես մարդ, որպես ազգի ներկայացուցիչ։

Մենք շատ սխալներ ենք թույլ տվել վերջին երեք տարվա ընթացքում, ճակատագրական սխալներ թույլ տվեց, հենց այդ «ժողովուրդ» ասածը կամ մի ստվար զանգվածը, իսկ այսօր հենց նույն մարդիկ ասում են, բայց ոնց եղավ, որ սենց եղավ՝ հենց էդպես տենց եղավ, դրա համար պետք է մի քիչ մտածել։

artyom markosyan

Ես շատ վերացական եմ ամեն ինչ ասում, դուք լավ հասկանում եք ինչի մասին եմ ես ուզում խոսել, բայց մի օր մենք առանձին անպայման կզրուցենք դրա մասին։

Էն ինչ որ հիմա տեղի է ունենում, այս ամենին ես կտրականապես դեմ եմ և էն մարդկանց, ովքեր որ բերեցին, հասցրեցին էս վիճակի՝ ես ոչ մի կերպ չեմ կարող ընդունել։

Նիկոլ Փաշինյանի խոսքերը ոչ ուզում եմ մեկնաբանել՝ ես ընդհանրապես չեմ ուզում, ցանկություն չունեմ անդրադառնամ նրա որևէ ասածին»։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել