Մամուլ

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել «Ոսկու աշխարհի» դիմացից բերման ենթարկվածների մասով

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել «Ոսկու աշխարհի» դիմացից բերման ենթարկվածների մասով

«Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 3 անձ եւ պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը` պարզաբանելով այն լուրը, որ 2 թուքերի են բերման ենթարկել «Ոսկու աշխարհի» դիմացից:

«Այսօր ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդված է հրապարակվել: 

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են:

vosku

Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի:

Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են: Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել:

Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել»,- ասվում է հայտարարությունում:

Կիսվել