Մամուլ

Երևանում 30-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել մեկ այլ BMW-ի. կան վիրավորներ

Երևանում 30-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել մեկ այլ BMW-ի. կան վիրավորներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 30-ամյա Եղիշե Թ.-ն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Սեբաստիա փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 43-ամյա Օվսաննա Դ.-ին և 45-ամյա Արտակ Մ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վրաերթից հետո Եղիշե Թ.-ն բախվել է Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Մհեր Խ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենային:

bmw avtovtar 1

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Կիսվել նյութով