«Դվին» համալիրը կամ պետք է քանդվի, կամ էլ շատ մեծ գումարներ վճարվի քաղաքային բյուջե․ Մարության
«Դվին» համալիրը կամ պետք է քանդվի, կամ էլ շատ մեծ գումարներ վճարվի քաղաքային բյուջե․ Մարության
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն ավագանու այսօրվա նիստին հարց ուղղեց Հայկ Մարությանին, թե արդյոք տուգանվե՞լ են «Դվին» համալիրի սեփականատերերը ապօրինի 2 հարկ կառուցելու համար եւ ի՞նչ պետք է անեն։
Մարությանն ասաց, որ բացի նշված ապօրինի 2 հարկից եւս մեկ ապօրինի շինություն է կառուցել կառուցապատողը։
«Որպես ինքնակամ կառույց պետք է օրինականացվի եւ հսկայական գումար պետք է վճարվի քաղաքային բյուջե։ «Դվին» համալիրը կամ պետք է քանդվի, կամ էլ շատ մեծ գումարներ վճարվի քաղաքային բյուջե»,-նշեց Մարությանը։
Տեսանյութը ստորև