Պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել է Գորիսի N զորամասի հրամանատարը
Պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել է Գորիսի N զորամասի հրամանատարը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամաններով պաշտոնանկություններ են տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Կարապետյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գրիգորյանը։
ՀՀ ՊՆ նախարարի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ՊՆ Գորիսի N զորամասի հրամանատար, գնդապետ Արարատ Մինասյանը։