Մամուլ

Ինչու՞ Փաշինյանը չի մասնակցել Սուքիասյանների հարսանիքին

Ինչու՞ Փաշինյանը չի մասնակցել Սուքիասյանների հարսանիքին

Hraparak.am-ը գրում է․ Երեկ մենք գրել էինք, որ տեղի է ունենալու գործարար Սարիբեկ Սուքիասյանի Խաչատուր Սուքիասյանի եղբոր դստեր հարսանիքը: Հարսանիքը տեղի է ունեցել «Դվին» հյուրանոցի 5-րդ հարկում նորաբաց սրահում:

Հարսանիքին ներկա են եղել բազմաթիվ նախկին ու ներկա պաշտոնյաներ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատրյանը, Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաև Խաչատուր Սուքիասյանի խնամիները` Գագիկ Ծառուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը:

Ինչպես է Փաշինյանը ժամանում

Հարսանիքին հրավիրված է եղել Նիկոլ Փաշինյանը, բայց, ի զարմանս հյուրերի, չի եկել: Հաշվի առնելով վարչապետի ու Սուքիասյանների հարաբերությունները, այս փաստը տարատեսակ շշուկների պատճառ է դարձել:

Կիսվել