Փարաքարի ճանապարհին երիտասարդ տղան չթույլատրելի հատվածով ճանապարհն անցել, հոսանքահարվել ու մահացել է
Փարաքարի ճանապարհին երիտասարդ տղան չթույլատրելի հատվածով ճանապարհն անցել, հոսանքահարվել ու մահացել է
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 02:15-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Մայրաքաղաքային 19 հասցեի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Պարզվել է, որ նշված հասցեի մոտ ճանապարհի չթույլատրվելի հատվածով անցնելիս, ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշներին կից գտնվող էլեկտրական բաց հոսանքալարից քաղաքացին հոսնաքահարվել և տեղում մահացել է:
Ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածը կլիներ մոտ 30 տարեկան: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: